National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.12.2021
Կայացել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը
1 / 17

Դեկտեմբերի 1-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը: Մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի, Հունաստանի եւ Իտալիայի (առցանց ձեւաչափով) խորհրդարանների պատգամավորներ եւ աշխատակազմերի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում են Իտալիայի եւ Հունաստանի խորհրդարանները: Ծրագրի նպատակն է զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները, օրինաստեղծ եւ օրենսդրական վերահսկողության գործիքների կատարելագործման միջոցով խթանել ԵՄ օրենսդրության ու քաղաքականության մոտարկման գործընթացը եւ աջակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողությանն ու կիրարկմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ողջունելով մասնակիցներին` նա ընդգծել է, որ 2021թ. մարտի 1-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը նշանավորել է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր փուլի սկիզբը: Համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաեւ ավելի լավ կրթության եւ հետազոտական հնարավորությունների ապահովումը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` ՀՀ Ազգային ժողովը հակված է իրականացնելու ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման եւ  Ազգային ճանապարհային քարտեզի ու գործողությունների ծրագրի ներդրման մեխանիզմի խորհրդարանական վերահսկողության իրեն վերապահված առաքելությունը` նախ եւ առաջ իր քաղաքացիների բարեկեցության համար:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի` Արեւելյան գործընկերության «Տնտեսական եւ ներդրումային ծրագրի» շրջանակում 2021թ. հուլիսին Հայաստանին տրամադրված աջակցության հետ մեկտեղ համաձայնագրի ամբողջական գործարկումը շոշափելի օգուտներ կընձեռի Հայաստանի քաղաքացիներին եւ էական նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական վերականգնման եւ երկրի երկարաժամկետ կայունության համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման մասնակիցներին, նշել է. «Ազգային ժողովի աշխատակազմը, Թվինինգ ծրագրի շրջանակում համագործակցելով Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ, հետապնդում է մեկ կարեւոր նպատակ` հզորացնել Ազգային ժողովի կարողությունները` օգտագործելով միջազգային լավագույն փորձը»: Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների հնարավորությունների, գիտելիքների, կարողությունների ուժեղացումն ուղիղ համեմատական է Ազգային ժողովի հզորացմանը: «Ազգային ժողովի աշխատակազմը միշտ բաց է նման ծրագրերի համար: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը արգասաբեր կլինի Թվինինգ ծրագրի բոլոր մասնակից պետությունների խորհրդարանների համար` էլ ավելի ամրապնդելով բարիդրացիական, գործընկերային եւ եղբայրական կապը մեր ազգերի միջեւ»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

«Ցանկացած հաջող թվինինգային ծրագրի հիմքը սերտ համագործակցությունն է պետական կառավարման մարմինների, այս դեպքում` ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների եւ գործընկեր պետությունների միջեւ` հասանելի դարձնելով անդամ պետությունների փորձագիտական կարողությունները»,- կարծիք է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Նա հույս է հայտնել, որ կբարելավվեն ԱԺ կարողությունները`  կատարելագործելու համաձայնագրի հետ կապված օրենսդրությունը եւ պրակտիկան: Նշվել է, որ Եվրամիությունը եւ անդամ երկրները միշտ գործունեություն են ծավալում հանուն քաղաքացիների եւ ժողովրդի բարօրության` բարձրացնելու նրանց վստահությունը ինստիտուտների նկատմամբ:

Վերջերս Եվրամիությունն ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանում արդարադատության եւ հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների համար: «Այս բարեփոխումները Հայաստանի` CEPA-ով ստանձնած հանձնառությունների մաս են»,- բարձրաձայնել է Անդրեա Վիկտորինը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներին եւ ծրագրի բոլոր գործընկերներին` շարունակական հանձնառության եւ բարդ ժամանակահատվածում ծրագիրն իրականացնելու համար: ԵՄ պատվիրակության ղեկավարը համոզմունք է  հայտնել, որ կշարունակվի Հայաստանի խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությունը:

Ելույթ է ունեցել նաեւ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահը: «Մեր իտալացի գործընկերների հետ մենք նպատակ ունենք ապահովել փորձագիտական աջակցություն, որն անհրաժեշտ է ուժեղացնելու Հայաստանի խորհրդարանի կարողությունները` CEPA-ի իրագործման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու համար»,- ընդգծել է նա:

Մասնակիցներին առցանց ձեւաչափով ողջունել է նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն:

Թվինինգ ծրագրի իրագործման ընթացքի եւ բաղադրիչների մասին խոսել են Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ կողմից ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանն ընդգծել է, որ Թվինինգի շնորհիվ ձեւավորվել է հիանալի հարթակ, որում երեք երկրների խորհրդարանների աշխատակիցները ոչ միայն ամենօրյա ռեժիմով շփվում են, ծանոթանում աշխատանքի կազմակերպական նրբություններին, սովորում եւ սովորեցնում, այլ նաեւ ձեւավորվել է երեք ժողովուրդների սերտ շփման, քաղաքակրթական երկխոսության, արժեքների փոխանակման ուրույն միջավայր: «Մեզ համար մեծ պատիվ է, որ այս առաքելությունն իրականացնում ենք ժողովրդավարության հայրենիքի, պառլամենտական մշակույթի եւ պառլամենտական` դարերի պատմություն ունեցող երկրների հետ, որոնցից ցանկանում ենք վերցնել լավագույն փորձն ու տեղայնացնել մեր Ազգային ժողովում»,- նշել է ծրագրի ղեկավարը:

«Օրենսդրական մոտարկումը Հայաստանում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսովի անվան պետական համալսարանի «Իրավական մոտարկման լաբորատորիայի» ակադեմիական համակարգող Աննա Խվորոստիանկինան:

Այնուհետեւ հիմնական եւ թեմատիկ ելույթների հայեցակետերի վերաբերյալ կայացել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հունաստանի խորհրդարանի եվրոպական հարցերի եւ հանրային կառավարման, հասարակական կարգի եւ արդարադատության հանձնաժողովների անդամ Իոաննիս Միխայիլ Լովերդոսը, Հունաստանի  խորհրդարանի եվրոպական եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների անդամ Լազարոս Ծավդարիդիսը, Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն` տեսակապի միջոցով:
 


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am